Շարունակել

Անցնել թեստը

Խաղի կանոններ

110

Ո՞րն է ԱՄՆ-ի հանրահայտ «Հրեշտակների քաղաքը»

Ա

Նյու Յորք

Բ

Ֆրեզնո

Գ

Լոս Անջելես

210

«Կանադա» բառը թարգմանաբար նշանակում է

Ա

Գյուղ

Բ

Հայրենիք

Գ

Երկիր

310

Ո՞ր երկիրն է նվիրել ԱՄՆ-ին Նյու Յորքի խորհրդանիշ Ազատության արձանը

Ա

Ֆրանսիա

Բ

Իտալիա

Գ

Անգլիա

410

Մարվելի գրեթե բոլոր ֆիլմերում կարող եք հիանալ Նյու Յորքի այս հրաշալի երկնաքերով։ Ի՞նչ նպատակով է օգտագործվում Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթը

Ա

NASA-ի արբանյակներից հաղորդումներ ստանալու համար

Բ

Այլմոլորակային ուժերին հայտնաբերելու և վնասազերծելու համար

Գ

Ռադիոազդանշանների տարածման համար

510

Կանադան իր 9․984․670 քառ. կմ տարածքում ընդգրկում է

Ա

7 ժամային գոտի

Բ

3 ժամային գոտի

Գ

6 ժամային գոտի

610

Մեքսիկայի պետական լեզուն է՝

Ա

Մեքսիկերեն

Բ

Անգլերեն

Գ

Իսպաներեն

710

Բոլորիս հայտնի Ռաշմոր սարի վրա քանդակված ԱՄՆ նախագահներից ու՞մ քանդակն է արվել առաջինը

Ա

Ջորջ Վաշինգթոն

Բ

Աբրահամ Լինքոլն

Գ

Թեոդոր Ռուզվելտ

810

Հարց պատմությունից, ուշադի՛ր :) Ու՞մ պատվին է անվանվել Ամերիկան

Ա

Ամերիկանո սուրճի

Բ

Ամերիգո Վեսպուչիի

Գ

Ամերօկա Օ՛հարայի

910

Air France-ը Փարիզից ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի քանի՞ քաղաքներ է ուղիղ չվերթներ իրականացնում

Ա

18

Բ

21

Գ

16

1010

Air France-ի ո՞ր չվերթն է ամենաերկարը դեպի Հյուսիսային Ամերիկա

Ա

Սան Ֆրանցիսկո

Բ

Մեխիկո

Գ

Վանկուվեր

Շնորհակալություն մասնակցության համար

Ձեր արդյունքն է

0/10 0 վրկ

Խաղն ավարտվում է հուլիսի 14-ին, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 21-ը։ Մեր թիմը կապ կհաստատի հաղթողի հետ:

Հրավիրեք ձեր ընկերներին մասնակցելու մրցույթին և ստանալու հնարավորություն շահելու ավիատոմս դեպի Հյուսիսային Ամերիկա:

Ճամփորդեք Air France-ի հետ ամբողջ աշխարհով՝ www.airfrance.am

*Տրամադրելով տվյալները՝ տալիս եմ համաձայնությունս Air France-ից ստանալ վերջին նորություններն ու անձնավորված տեղեկատվություն։

X

«Air France-ը նվիրում է ավիատոմս»

առցանց Մրցույթի հակիրճ նկարագիր

Նկարագրություն

  1. Մրցույթն անցկացվում է Էր Ֆրանս ԲԸ-ի կողմից, ի դեմս 0042 Երևան, Զվարթնոց Օդանավակայան հասցեով գտնվող Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղի:
  2. Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ: Մրցույթը կիրականացվի հետևյալ փուլերով՝
    2․1 2019թ. հունիսի 15-ից մեկնարկում է առցանց-թեստ-խաղը, որի վերջնաժամկետն է հուլիսի 14-ը ներառյալ։
    2․2 2019թ. հուլիսի 15-ից մինչև հուլիսի 21-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կհայտարարվի մրցույթում հաղթողի անունը։
    2․3 2019թ. հուլիսի 22-ից մինչև հուլիսի 28-ը ժամանակահատվածում հաղթողին կտրամադրվի մրցանակի վկայականը։
  3. Մրցույթի հաղթողը ստանում է Էր Ֆրանս ավիաընկերության էկոնոմ դասի մեկ ավիատոմս վերադարձով՝ Երևանից դեպի Հյուսիսային Ամերիկա, Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող թռիչքներից մեկի համար, ըստ հաղթողի ընտրության։

 

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին

  1. Մրցույթն իրականացվում է Հայատանի Հանրապետության տարածքում:
  2. Մասնակցության համար անհրաժեշտ է ամբողջությամբ լրացնել պարտադիր դաշտ հանդիսացող բոլոր տվյալները և համաձայնվել Մրցույթի կանոններին:
  3. Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ տարածքում մշտական կացություն ունեցող յուրաքանչյուր չափահաս և գործունակ անձ, ով գրանցվել է Մրցույթի Կայքում` համաձայնվելով կանոններին։ Մրցույթին չեն կարող մասնակցել մրցույթ անցկացնող ընկերության աշխատակիցները, վերջիններիս ընտանիքի անդամները, և մրցույթի կազմակերպման հետ կապված այլ անձիք ու իրենց ընտանիքի անդամները։
    Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2.1 կետում սահմանված ժամկետներում`
  1. Ավիատոմսի շահելու հայտարարագիրը հանձնվում է 2.3 կետում նշված ժամկետում՝ համաձայն Կանոնների 26 կետում նշված ընդհանուր նկարագրի։ Մրցանակի օգտագործման ժամկետները որոշվում են անհատական կերպով, սակայն թռիչքն ու վերադարձը պետք է իրականացվեն մինչև 2020թ․-ի ապրիլի 20-ը (2019թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը և դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 10-ը ժամկետները բացառվում են)։

 

«AIR FRANCE-Ը ՆՎԻՐՈՒՄ Է ԱՎԻԱՏՈՄՍ» ՄՐՑՈՒՅԹԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Մրցույթի կանոնների և պայմանների մասին տեղեկատվություն

  1. Հետևյալ կանոններն ու պայմանները տարածվում են «Air France-ը նվիրում է ավիատոմս» մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) վրա, որը հանդիսանում է «Էր Ֆրանս» ավիաընկերության խթանող միջոցառում, և իրականացվում է Էր Ֆրանս ավիաընկերության հանդեպ հետաքրքրության ձևավորման և պահպանման, ՀՀ-ում վաճառքի խթանման նապատակով։ Մրցույթն իրականացվում է Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղի կողմից:
  2. Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում Էր Ֆրանս  ԲԸ, գտնվող 45 րու դը Պարի, Ռուասսի ՇԴԳ Սեդեկս, Ֆրանսիա հասցեով, որի գրասենյակը ՀՀ-ում հանդիսանում է Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղը, գտնվող Երևան 0042, Զվարթնոց Օդանավակայան հասցեով:
  3. Դառնալով Մրցույթի մասնակիցը, օգտատերը ավտոմատ կերպով ամբողջովին համաձայնվում և ընդունում է Մրցույթի կանոններն ու պայմանները:
  4. Մրցույթի անցկացման ժամկետները՝
    • 2019թ. հունիսի 15-ից առավոտյան ժամը 12:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 23:59 ներառյալ առցանց-թեստ-խաղի փուլ։
    • 2019թ. հուլիսի 15-ից մինչև հուլիսի 21-ը մրցույթի արդյունքների ամփոփում։
    • 2019թ. հուլիսի 22-ից մինչև հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում հաղթողին կտրամադրվի մրցանակը։
  5. Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի փոփոխել Կանոններն ու պայմանները, ինչպես նաև Մրցույթի անցկացման ժամկետները, մրցանակը և այլ տեղեկատվություն, ինչպես նաև չեղարկել Մրցույթը ցանկացած պահի՝ առանց մասնակիցներին լրացուցիչ տեղեկացման։
  6. Մրցույթն իրականացվում է հետևյալ կայք-էջում՝ www.flywithairfrance.am (այսուհետ Մրցույթի կայք-էջ)։
  7. Մրցույթի մասին հայտարարությունը տարածվում է Մրցույթի կայք-էջում և Արևիկ Ուդումյանի Ինստագրամի բիզնես էջում:
  8. Մասնակիցները կարող են կապվել Մրցույթի կազմակերպիչների հետ էլեկտրոնային նամակի միջոցով՝ [email protected] Էլ. հասցեով։

Մրցույթի մասնակիցների, կազմակերպիչների և գործընկերների իրավունքներն ու պարտավորությունները

  1. Անձիք, ովքեր համապատասխանում են Կանոններին և կատարում են Մրցույթի պայմանները, այսուհետ անվանվում են Մրցույթի Մասնակիցներ։
  2. Հաղթողը պետք է բնակվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մինչ մրցանակի հանձնումը՝ կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու գրավոր հավաստագիր բնակության վայրի, ինչպես նաև տարիքի մասին:
  3. Մասնակիցներ չեն կարող հանդիսանալ Կազմակերպչի աշխատակիցները, վերջիններիս ընտանիքի անդմաները, ինչպես նաև Մրցույթի կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված այլ իրավաբանական անձանց աշխատակիցները և անհատ ձեռնարկատերերը կամ վերջիններիս ընտանիքի անդամները:
  4. Մրցույթի մասնակից կարող են հանդիսանալ 18 տարեկան և ավելի տարիքի ՀՀ տարածքում մշտական բնակվող անձիք:
  5. Մասնակիցներն ունեն իրավունքներ և պարտականություններ՝ ամրագրված ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Մրցույթի Կանոններով։
  6. Մրցույթի կազմակերպիչն ու գործընկերները  պատասխանատվություն չեն կրում տեխնիկական խնդիրների համար, որոնց արդյունքում Մասնակցի մասնակցությունը կամ այլ ցանկացած տեղեկատվություն դառնում է կիսատ, վնասվում կամ կորում է։
  7. Մրցույթի կազմակերպչի կողմից ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են տվյալ Մրցույթին և հաղթողի ընտրությանը, համարվում են վերջնական և ենթակա չեն նամակագրությամբ քննարկման։
  8. Մրցույթի Կազմակերպիչն իրավունք ունի սահմանափակելու մրցանակի ստացման ժամկետները, ժամն ու վայրը, ինչպես նաև որոշել/նշանակել/հստակեցնել/ փոխել մրցանակի վերաբերյալ հատուկ պայմանները (օգտագործման ամսաթիվ և ժամկետներ, և այլ տվայլներ)։
  9. Մրցույթի կազմակերպիչն իրավասու է չեղարկել անձի մասնակցության հայտը, որը չի համապատասխանում գործող Կանոններին ու պայմաններին։
  10. Մրցույթի մասնակիցն ավտոմատ կերպով համաձայնվում է սահմանված Կանոններին և պայմաններին։

 

Մրցույթին մասնակցության կարգ, Մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները

  1. Մրցույթի Մասնակից և Մրցույթի Մրցանակին հավակնող դառնալու համար, Կանոնների 10, 11, 12, 13 կետերին համապատասխանող անձը անհրաժեշտ է նախապես՝ նկարագրի 5-րդ կետով նախատեսված կանոնով, իրականացնի հետևյալ գործողությունները․
  2. Մուտք գործել Մրցույթի Կայք-էջ, ծանոթանալ Մրցույթի անցկացման կանոններին։
  3. Ճիշտ պատասխանել Մրցույթի հարցերին, ինչպես նաև ամբողջությամբ լրացնել պարտադիր դաշտ հանդիսացող կոնտակտային տվյալների դաշտերը (Անուն, Ազգանուն՝ ինչպես նշված է Անձնագրում, էլ․հասցե և գրանցման այլ դաշտեր) և համաձայնվել Մրցույթի մասնակցության պայմաններին, ինչպես նաև տալ համաձայնություն Կազմակերպչի կողմից անձնական տվյալների մշակման և նշված էլ․ հասցեով գովազդային բնույթի կոմերցիոն տեղեկատվություն ստանալու համար։
  4. Կանոնների 10,11,12,13 կետերի պահանջներին համապատասխանող անձի կողմից նկարագրի 5 կետի համապատասխան գործողությունները կատարելը ճանաչվում է որպես Մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ՝ Հայտ)։ Այս գործողությունների արդյունքում տվյալ անձը համարվում է Մրցույթի մասնակից և կարող է դառնալ Մրցույթի հաղթող։
  5. Մասնակցի հայտի ուղարկումը փաստում է այն մասին, որ նա ծանոթացել և համաձայնվել է Առցանց խաղ-մրցույթի Կանոններին, ինչպես նաև համաձայնվել է իր անձնական տվյալները փոխանցել Մրցույթի կազմակերպչին և համագործակցին և/կամ իրենց կողմից լիազորված անձանց։
  6. Մրցույթի հաղթողն ընտրվում է ըստ առաջատարների ցանկի հաշվի առնելով ճիշտ պատասխանների քանակը և պատասխանելու ժամանակը:
  7. Կազմակերպիչը Մրցույթին մասնակցության հայտը կարող է հաշվի չառնել և/կամ միակողմանի ու առանց բացատրության բացառել Մասնակիցներին և/կամ Հաղթողին․
    • Եթե հայտը չի համապատասխանում մրցույթի կանոններին և/կամ Կազմակերպչի կողմից նշված ժամկետներին,
    • Եթե հայտը չի համապատասխանում սույն Կանոնների 10,11,12,13 կետերով սահմանված պահանջներին,
    • Եթե Մասնակիցը խախտել է սույն Կանոնների այլ դրույթներ,
    • ինչպես նաև ցանկացած հայտ` միակողմանի, Կազմակերպչի հայեցողությամբ ու սուբյեկտիվ պատճառներով, առանց մեկնաբանության:

Մրցանակի ձևաչափը և քանակը

  1. Որպես մրցանակ հաղթողին տրվում է Էր Ֆրանս ավիաընկերության էկոնոմ կարգի 1 (մեկ) ավիատոմս վերադարձով Երևանից դեպի Հյուսիսային Ամերիկա, Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող թռիչքներից մեկի համար:
    Օգտագործման պայմանները․
    • Տվյալ տոմսը ենթակա չէ գումարի հետ փախանակման կամ 3-րդ անձի փոխանցման
    • Թռիչքը և վերադարձը` Երևանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայան
    • Ամրագրումը պետք է կատարվի թռիչքից ամենաուշը 20 օր առաջ
    • Թռիչքը պետք է իրականացվի մինչև 2020թ. ապրիլի 20-ը (2019թ․ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 31-ը և դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 10-ը ժամկետները բացառվում են)։
    • Ամրագրումը կատարվում է էկոնոմ կարգում, ուղեբեռը ներառված։
    • Ավիատոմսը տրամադրվում է միայն էկոնոմ կարգի համապատասխան ամրագրման դասերի առկայության դեպքում։
    • Ավիատոմսի ամրագրումից հետո որևէ փոփոխություն այլևս չի թույլատրվում։
    • Ավիատոմսը տրամադրվում է միայն Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող չվերթների համար։
    • Ավիատոմսի համար վճարումները կատարում են Էր Ֆրանս ավիաընկերության կողմից։
    • Էր Ֆրանս ավիաընկերության ավիատոմսերը կարգավորվում են www.airfrance.am կայքում հրապարակված Փոխադրումների Ընդհանուր Կանոններով։
  2. Մրցանակը ստանալու հետ առնչվող բոլոր հարկերի ու վճարումների պատասխանատվությունը կրում է մրցանակակիրը։ Հաղթողը համաձայնվում է ստանձնել մրցանակի հետ կապված ողջ պատասխանատվությունը։ Մրցույթի կազմակերպիչը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում Հաղթողին տեղեկացնել Մրցանակի գնի մասին՝ օրենսդրությամբ նախատեսված հարկերի վճարման համար:
  3. Ուղևորության հետ կապված մուտքի արտոնագրերի (անհրաժեշտության դեպքում), միջազգային անձնագրի և այլ համապատասխան փաստաթղթերի, փոխադրումների, ապահովագրության, կացության և այլ հարակից ծառայությունների կազմակերպումը Հաղթողը կատարում է ինքնուրույն և վճարում է սեփական միջոցներով։
  4. Մրցույթի Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ուղևորության հետ կապված ցանկացած հավելյալ վճարների և/կամ ծախսերի համար, ինչպես նաև մրցույթին մասնակցելու, մրցանակի ընդունման կամ օգտագործման համար։
  5. Մրցույթի կազմակերպիչը չի կրում պատասխանատվություն 3-րդ անձի կողմից կատարված գործողությունների, վնասակար ծրագրերի կամ ֆորս-մաժորային իրավիճակի հետևանքով չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների համար։
  6. Մրցույթի Կազմակերպիչ Էր Ֆրանս ավիաընկերությունը իրավասու է փոփոխել չվերթների ժամանակացույցը՝ առանց լրացուցիչ ծանուցման։ Ընթացիկ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ավիաընկերության www.airfrance.am կայքում։
  7. Մրցույթի կազմակերպիչը և Գործընկերն իրավունք ունեն չեղյալ համարել կամ փոփոխել մրցանակի հանձնման կանոնները՝ առանց նախազգուշացման՝ հաշվի առնելով այնպիսի անսպասելի հանգամանքներ, ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհները և այլ բնական աղետները, պատերազմը, քաղաքացիական անկարգությունները, համաճարակը, շրջափակումը կամ գործող կանոններից որևէ մեկի դիտավորյալ կամ ենթադրյալ խախտումը։
  8. Մրցույթին մասնակցելով Մասնակիցը թույլ է տալիս Մրցույթի կազմակերպչին իր էլեկտրոնային հասցեին նորություններ և գովազդային առաջարկներ ուղարկելու համար։ Մասնակիցը կարող է ցանկացած պահի չեղարկել նորություններ և առաջարկներ ստանալու բաժանորդագրումը www.airfrance.am կայքում կամ առաջարկի մեջ նշված «չեղարկել բաժանորդագրումը» հղումով։ Մասնակիցներն իրենք են պատասխանատվություն կրում՝ նշելով այլ անձանց էլեկտրոնային հասցեները և այլ անձանց հրավիրելով մրցույթին մասնակցելու։ Մրցույթի կազմակերպչի հայեցողությամբ Կանոնների 26-րդ կետով նշված նվերի քանակությունը կարող է փոփոխվել։ Եթե կազմակերպիչը խնդրում է Հաղթողին ուղարկել նկար Մրցույթի կայքում կամ սոցիալական հարթակներում այն հրապարակելու համար, ապա Հաղթողն իրավասություն է տալիս տվյալ լուսանկարն օգտագործելու։
  9. Սահմանված մրցանակը չի փոխանակվում այլ մրցանակով կամ դրամական միջոցներով։

 

Հաղթողի որոշման և պարգևատրման կարգը

  1. Մրցույթի կազմակերպիչը որոշում է Հաղթողին՝ կանոնների 4-րդ կետում նշված ժամանակահատվածում։
  2. Մրցույթի կազմակերպիչը Հաղթողին որոշում է պատասխանների ճշտության և լրացման արագության հիման վրա։

Մրցանակի հանձնման կարգը

  1. Կազմակերպիչը մրցանակը հանձնում է Հաղթողին՝ կանոնների 4-րդ կետով ամրագրված ժամանակահատվածում։
  2. Կազմակերպիչը և/կամ նրա կողմից լիազորված անձիք Մրցույթի հաղթելու մասին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կապ են հաստատում Հաղթողի հետ այն էլեկտրոնային հասցեով, որը նշված է եղել Հաղթողի կողմից Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու ժամանակ, և տեղեկացնում են Մրցույթում հաղթելու և մրցանակի հանձնման կարգի մասին։
  3. Հաղթողը` Ացռանց Թեսթ-Խաղում հաղթելու մասին տեղեկատվությունը ստանալու պահից սկսած 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է [email protected] էլ․հասցեին ուղարկել իր մասին հետևյալ տեղեկատվությունը․
    1. Անուն, ազգանուն, հայրանուն
    2. Ծննդյան օր,ամիս,տարեթիվ
    3. Փաստացի բնակության հասցե
    4. Գործող հեռախոսահամար կապ հաստատելու համար
    5. Մրցույթում հաղթելու մասին ծանուցման մեջ նշված այլ տեղեկատվություն
  4. Կազմակերպիչը իրավասու է պահանջել գրավոր տեղեկատվություն Հաղթողի բնակության վայրի և տարիքի մասին՝ մինչ մրցանակի հանձնումը։
  5. Մրցանակի հանձնման օր է համարվում հաղթողին մրցանակի տրամադրման օրը (ներառյալ էլեկտրոնային հավաստագրի հանձնումը էլ․ հասցեի միջոցով)։
  6. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում սխալ նշված անուն, ազգանուն, հայրանունի, էլեկտրոնային հասցեի, փաստացի բնակության հասցեի և/կամ հեռախոսահամարի տրամադրելու համար, ինչի հետևանքով հնարավոր չէ հանձնել Մրցանակը, և չի իրականացնում մրցանակի կրկնակի հանձնում։
  7. Եթե հաղթողը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, ապա Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ համարել Մրցանակի հանձնումը, պահել և օգտագործել այն իր հայեցողությամբ։

 

Մրցույթի ժամանակահատվածի հետ կապված պայմաններն ու ընթացակարգը

  1. Մրցույթի կանոնների մասին ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է Մրցույթի կայքում։
  2. Մրցույթի կազմակերպիչը իրավասու է փոփոխել մրցույթի կանոնները և չեղարկել Մրցույթը։
  3. Կանոնների փոփոխության կամ Մրցույթի չեղարկման պարագայում այդ տեղեկատվությունը տեղադրված կլինի Մրցույթի կայքում:

 

Լրացուցիչ պայմանները

  1. Մասնակցի Մրցույթին մասնակցելու փաստը վկայում է այն մասին, որ Մասնակիցը ծանոթացել է Մրցույթի կանոններին և համաձայնվել է սահմանված կանոնների հետ։
  2. Մրցույթի կազմակերպիչը գրավոր կամ այլ միջոցներով չի հաղորդակցվում մասնակիցների հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն կանոններով։

 

Անձնական տվյալների օգտագործման կարգը

  1. Մասնակցի կողմից Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու փաստը վկայում է այն մասին, որ Մասնակիցը համաձայնվել է Կազմակերպչի և/կամ վերջինիս լիազորված անձանց կողմից իր անձնական տվյալների օգտագործմանը՝ սույն կանոններով ներկայացված նպատակների համար։
  2. Անձնական տվյալների օգտագործման նպատակը Ացռանց թեսթ-խաղի անցկացումն է՝ սույն կանոնների և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն։
  3. Մրցույթի կազմակերպչի և/կամ իր լիազորված անձանց կողմից մշակվող անձնական տվյալների ցանկը սահմանված է սույն Կանոնների 21-րդ կետում։
  4. Մասնակիցների կողմից տրամադրած անձնական տվյալների հետ գործողություններ կատարելու ցանկը․ հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, փոփոխում), առանձնացում, օգտագործում, փոխանցում  (տարածում, տրամադրում, հասանելիություն), արգելափակում։
  5. Մրցույթի կանոններին համաձայնվելով, Մասնակիցը Մրցույթի կազմակերպչին իրավունք է տալիս վերոնշյալ գործողությունների կատարումը իր անձնական տվյալների հետ, ինչպես նաև իրավունք է տալիս հրապարակել մրցույթի արդյունքները, Հաղթողի անունը, ազգանունը և օգտագործել Հաղթողի նկարները, այդ թվում գովազդային նպատակներով։
  6. Մրցույթի Կազմակերպիչը և իր կողմից լիազորված անձիք անձնական տվյալների մշակումը կատարում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան, այդ թվում գաղտնիության պահպանման եւ անձնական տվյալների ապահովության կանոններին համապատասխան:
  7. Մրցույթի մասնակիցները և Հաղթողը ցանկացած պահի իրավունք ունեն չեղարկել  Մրցույթի Կազմակերպչի և Գործընկերների կողմից անձնական տվյալների օգտագործման թույլտվությունը՝ ուղարկելով փոստային կամ էլեկտրոնային նամակ Կազմակերպչին:

 

Այլ դրույթներ

  1. Յուրաքանչյուր անձ կարող է Մրցույթին մասնակցել միայն 1 (մեկ) անգամ և 1 (մեկ) էլեկտրոնային հասցեով։
  2. Մրցույթի ընթացքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվության վրա տարածվում է Էր Ֆրանս ավիաընկերության կոնֆիդենցիալության քաղաքականության կանոնները։ Էր Ֆրանս ավիաընկերության Կոնֆիդենցիալության դրույթները հրապարակված են www.airfrance.am կայքում:
  3. Մրցույթին վերաբերվող բոլոր վիճելի հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ։