«Air France-ը նվիրում է ավիատոմս»
առցանց Մրցույթի հակիրճ նկարագիր
Նկարագրություն
- Մրցույթն անցկացվում է Էր Ֆրանս ԲԸ-ի կողմից, ի դեմս 0042 Երևան, Զվարթնոց Օդանավակայան հասցեով գտնվող Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղի:
- Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ: Մրցույթը կիրականացվի հետևյալ փուլերով՝
2․1 2019թ. հունիսի 15-ից մեկնարկում է առցանց-թեստ-խաղը, որի վերջնաժամկետն է հուլիսի 14-ը ներառյալ։
2․2 2019թ. հուլիսի 15-ից մինչև հուլիսի 21-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կհայտարարվի մրցույթում հաղթողի անունը։
2․3 2019թ. հուլիսի 22-ից մինչև հուլիսի 28-ը ժամանակահատվածում հաղթողին կտրամադրվի մրցանակի վկայականը։
- Մրցույթի հաղթողը ստանում է Էր Ֆրանս ավիաընկերության էկոնոմ դասի մեկ ավիատոմս վերադարձով՝ Երևանից դեպի Հյուսիսային Ամերիկա, Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող թռիչքներից մեկի համար, ըստ հաղթողի ընտրության։
Ինչպե՞ս մասնակցել մրցույթին
- Մրցույթն իրականացվում է Հայատանի Հանրապետության տարածքում:
- Մասնակցության համար անհրաժեշտ է ամբողջությամբ լրացնել պարտադիր դաշտ հանդիսացող բոլոր տվյալները և համաձայնվել Մրցույթի կանոններին:
- Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ տարածքում մշտական կացություն ունեցող յուրաքանչյուր չափահաս և գործունակ անձ, ով գրանցվել է Մրցույթի Կայքում` համաձայնվելով կանոններին։ Մրցույթին չեն կարող մասնակցել մրցույթ անցկացնող ընկերության աշխատակիցները, վերջիններիս ընտանիքի անդամները, և մրցույթի կազմակերպման հետ կապված այլ անձիք ու իրենց ընտանիքի անդամները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2.1 կետում սահմանված ժամկետներում`
- Այցելել՝ www.flywithairfrance.am կայք
- Լրացնել պարտադիր դաշտ հանդիսացող անձնական տվյալները ինչպես նշված է անձնագրում և համաձայնվել խաղի կանոնների հետ, ինչպես նաև մրցույթի կազմակերպչին և համագործակցող ընկերություններին տալ համաձայնություն անձանական տվյալները մշակելու և վերջիններից գովազդային բնույթի կոմերցիոն տեղեկատվություն ձեր կողմից նշված էլ․հասցեով ստանալու համար։
- Ճիշտ պատասխանել հարցերին՝ ընտրելով առկա երեք տարբերակներից մեկը։
- Ավիատոմսի շահելու հայտարարագիրը հանձնվում է 2.3 կետում նշված ժամկետում՝ համաձայն Կանոնների 26 կետում նշված ընդհանուր նկարագրի։ Մրցանակի օգտագործման ժամկետները որոշվում են անհատական կերպով, սակայն թռիչքն ու վերադարձը պետք է իրականացվեն մինչև 2020թ․-ի ապրիլի 20-ը (2019թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը և դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 10-ը ժամկետները բացառվում են)։
«AIR FRANCE-Ը ՆՎԻՐՈՒՄ Է ԱՎԻԱՏՈՄՍ» ՄՐՑՈՒՅԹԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մրցույթի կանոնների և պայմանների մասին տեղեկատվություն
- Հետևյալ կանոններն ու պայմանները տարածվում են «Air France-ը նվիրում է ավիատոմս» մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) վրա, որը հանդիսանում է «Էր Ֆրանս» ավիաընկերության խթանող միջոցառում, և իրականացվում է Էր Ֆրանս ավիաընկերության հանդեպ հետաքրքրության ձևավորման և պահպանման, ՀՀ-ում վաճառքի խթանման նապատակով։ Մրցույթն իրականացվում է Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղի կողմից:
- Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում Էր Ֆրանս ԲԸ, գտնվող 45 րու դը Պարի, Ռուասսի ՇԴԳ Սեդեկս, Ֆրանսիա հասցեով, որի գրասենյակը ՀՀ-ում հանդիսանում է Էր Ֆրանս ԲԸ ՀՀ Երևանի մասնաճյուղը, գտնվող Երևան 0042, Զվարթնոց Օդանավակայան հասցեով:
- Դառնալով Մրցույթի մասնակիցը, օգտատերը ավտոմատ կերպով ամբողջովին համաձայնվում և ընդունում է Մրցույթի կանոններն ու պայմանները:
- Մրցույթի անցկացման ժամկետները՝
- 2019թ. հունիսի 15-ից առավոտյան ժամը 12:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 23:59 ներառյալ առցանց-թեստ-խաղի փուլ։
- 2019թ. հուլիսի 15-ից մինչև հուլիսի 21-ը մրցույթի արդյունքների ամփոփում։
- 2019թ. հուլիսի 22-ից մինչև հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում հաղթողին կտրամադրվի մրցանակը։
- Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի փոփոխել Կանոններն ու պայմանները, ինչպես նաև Մրցույթի անցկացման ժամկետները, մրցանակը և այլ տեղեկատվություն, ինչպես նաև չեղարկել Մրցույթը ցանկացած պահի՝ առանց մասնակիցներին լրացուցիչ տեղեկացման։
- Մրցույթն իրականացվում է հետևյալ կայք-էջում՝ www.flywithairfrance.am (այսուհետ Մրցույթի կայք-էջ)։
- Մրցույթի մասին հայտարարությունը տարածվում է Մրցույթի կայք-էջում և Արևիկ Ուդումյանի Ինստագրամի բիզնես էջում:
- Մասնակիցները կարող են կապվել Մրցույթի կազմակերպիչների հետ էլեկտրոնային նամակի միջոցով՝ [email protected] Էլ. հասցեով։
Մրցույթի մասնակիցների, կազմակերպիչների և գործընկերների իրավունքներն ու պարտավորությունները
- Անձիք, ովքեր համապատասխանում են Կանոններին և կատարում են Մրցույթի պայմանները, այսուհետ անվանվում են Մրցույթի Մասնակիցներ։
- Հաղթողը պետք է բնակվի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մինչ մրցանակի հանձնումը՝ կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու գրավոր հավաստագիր բնակության վայրի, ինչպես նաև տարիքի մասին:
- Մասնակիցներ չեն կարող հանդիսանալ Կազմակերպչի աշխատակիցները, վերջիններիս ընտանիքի անդմաները, ինչպես նաև Մրցույթի կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված այլ իրավաբանական անձանց աշխատակիցները և անհատ ձեռնարկատերերը կամ վերջիններիս ընտանիքի անդամները:
- Մրցույթի մասնակից կարող են հանդիսանալ 18 տարեկան և ավելի տարիքի ՀՀ տարածքում մշտական բնակվող անձիք:
- Մասնակիցներն ունեն իրավունքներ և պարտականություններ՝ ամրագրված ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Մրցույթի Կանոններով։
- Մրցույթի կազմակերպիչն ու գործընկերները պատասխանատվություն չեն կրում տեխնիկական խնդիրների համար, որոնց արդյունքում Մասնակցի մասնակցությունը կամ այլ ցանկացած տեղեկատվություն դառնում է կիսատ, վնասվում կամ կորում է։
- Մրցույթի կազմակերպչի կողմից ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են տվյալ Մրցույթին և հաղթողի ընտրությանը, համարվում են վերջնական և ենթակա չեն նամակագրությամբ քննարկման։
- Մրցույթի Կազմակերպիչն իրավունք ունի սահմանափակելու մրցանակի ստացման ժամկետները, ժամն ու վայրը, ինչպես նաև որոշել/նշանակել/հստակեցնել/ փոխել մրցանակի վերաբերյալ հատուկ պայմանները (օգտագործման ամսաթիվ և ժամկետներ, և այլ տվայլներ)։
- Մրցույթի կազմակերպիչն իրավասու է չեղարկել անձի մասնակցության հայտը, որը չի համապատասխանում գործող Կանոններին ու պայմաններին։
- Մրցույթի մասնակիցն ավտոմատ կերպով համաձայնվում է սահմանված Կանոններին և պայմաններին։
Մրցույթին մասնակցության կարգ, Մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները
- Մրցույթի Մասնակից և Մրցույթի Մրցանակին հավակնող դառնալու համար, Կանոնների 10, 11, 12, 13 կետերին համապատասխանող անձը անհրաժեշտ է նախապես՝ նկարագրի 5-րդ կետով նախատեսված կանոնով, իրականացնի հետևյալ գործողությունները․
- Մուտք գործել Մրցույթի Կայք-էջ, ծանոթանալ Մրցույթի անցկացման կանոններին։
- Ճիշտ պատասխանել Մրցույթի հարցերին, ինչպես նաև ամբողջությամբ լրացնել պարտադիր դաշտ հանդիսացող կոնտակտային տվյալների դաշտերը (Անուն, Ազգանուն՝ ինչպես նշված է Անձնագրում, էլ․հասցե և գրանցման այլ դաշտեր) և համաձայնվել Մրցույթի մասնակցության պայմաններին, ինչպես նաև տալ համաձայնություն Կազմակերպչի կողմից անձնական տվյալների մշակման և նշված էլ․ հասցեով գովազդային բնույթի կոմերցիոն տեղեկատվություն ստանալու համար։
- Կանոնների 10,11,12,13 կետերի պահանջներին համապատասխանող անձի կողմից նկարագրի 5 կետի համապատասխան գործողությունները կատարելը ճանաչվում է որպես Մրցույթին մասնակցելու հայտ (այսուհետ՝ Հայտ)։ Այս գործողությունների արդյունքում տվյալ անձը համարվում է Մրցույթի մասնակից և կարող է դառնալ Մրցույթի հաղթող։
- Մասնակցի հայտի ուղարկումը փաստում է այն մասին, որ նա ծանոթացել և համաձայնվել է Առցանց խաղ-մրցույթի Կանոններին, ինչպես նաև համաձայնվել է իր անձնական տվյալները փոխանցել Մրցույթի կազմակերպչին և համագործակցին և/կամ իրենց կողմից լիազորված անձանց։
- Մրցույթի հաղթողն ընտրվում է ըստ առաջատարների ցանկի հաշվի առնելով ճիշտ պատասխանների քանակը և պատասխանելու ժամանակը:
- Կազմակերպիչը Մրցույթին մասնակցության հայտը կարող է հաշվի չառնել և/կամ միակողմանի ու առանց բացատրության բացառել Մասնակիցներին և/կամ Հաղթողին․
- Եթե հայտը չի համապատասխանում մրցույթի կանոններին և/կամ Կազմակերպչի կողմից նշված ժամկետներին,
- Եթե հայտը չի համապատասխանում սույն Կանոնների 10,11,12,13 կետերով սահմանված պահանջներին,
- Եթե Մասնակիցը խախտել է սույն Կանոնների այլ դրույթներ,
- ինչպես նաև ցանկացած հայտ` միակողմանի, Կազմակերպչի հայեցողությամբ ու սուբյեկտիվ պատճառներով, առանց մեկնաբանության:
Մրցանակի ձևաչափը և քանակը
- Որպես մրցանակ հաղթողին տրվում է Էր Ֆրանս ավիաընկերության էկոնոմ կարգի 1 (մեկ) ավիատոմս վերադարձով Երևանից դեպի Հյուսիսային Ամերիկա, Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող թռիչքներից մեկի համար:
Օգտագործման պայմանները․
- Տվյալ տոմսը ենթակա չէ գումարի հետ փախանակման կամ 3-րդ անձի փոխանցման
- Թռիչքը և վերադարձը` Երևանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայան
- Ամրագրումը պետք է կատարվի թռիչքից ամենաուշը 20 օր առաջ
- Թռիչքը պետք է իրականացվի մինչև 2020թ. ապրիլի 20-ը (2019թ․ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 31-ը և դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 10-ը ժամկետները բացառվում են)։
- Ամրագրումը կատարվում է էկոնոմ կարգում, ուղեբեռը ներառված։
- Ավիատոմսը տրամադրվում է միայն էկոնոմ կարգի համապատասխան ամրագրման դասերի առկայության դեպքում։
- Ավիատոմսի ամրագրումից հետո որևէ փոփոխություն այլևս չի թույլատրվում։
- Ավիատոմսը տրամադրվում է միայն Էր Ֆրանս ավիաընկերության կողմից կատարվող չվերթների համար։
- Ավիատոմսի համար վճարումները կատարում են Էր Ֆրանս ավիաընկերության կողմից։
- Էր Ֆրանս ավիաընկերության ավիատոմսերը կարգավորվում են www.airfrance.am կայքում հրապարակված Փոխադրումների Ընդհանուր Կանոններով։
- Մրցանակը ստանալու հետ առնչվող բոլոր հարկերի ու վճարումների պատասխանատվությունը կրում է մրցանակակիրը։ Հաղթողը համաձայնվում է ստանձնել մրցանակի հետ կապված ողջ պատասխանատվությունը։ Մրցույթի կազմակերպիչը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում Հաղթողին տեղեկացնել Մրցանակի գնի մասին՝ օրենսդրությամբ նախատեսված հարկերի վճարման համար:
- Ուղևորության հետ կապված մուտքի արտոնագրերի (անհրաժեշտության դեպքում), միջազգային անձնագրի և այլ համապատասխան փաստաթղթերի, փոխադրումների, ապահովագրության, կացության և այլ հարակից ծառայությունների կազմակերպումը Հաղթողը կատարում է ինքնուրույն և վճարում է սեփական միջոցներով։
- Մրցույթի Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ուղևորության հետ կապված ցանկացած հավելյալ վճարների և/կամ ծախսերի համար, ինչպես նաև մրցույթին մասնակցելու, մրցանակի ընդունման կամ օգտագործման համար։
- Մրցույթի կազմակերպիչը չի կրում պատասխանատվություն 3-րդ անձի կողմից կատարված գործողությունների, վնասակար ծրագրերի կամ ֆորս-մաժորային իրավիճակի հետևանքով չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորությունների համար։
- Մրցույթի Կազմակերպիչ Էր Ֆրանս ավիաընկերությունը իրավասու է փոփոխել չվերթների ժամանակացույցը՝ առանց լրացուցիչ ծանուցման։ Ընթացիկ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ավիաընկերության www.airfrance.am կայքում։
- Մրցույթի կազմակերպիչը և Գործընկերն իրավունք ունեն չեղյալ համարել կամ փոփոխել մրցանակի հանձնման կանոնները՝ առանց նախազգուշացման՝ հաշվի առնելով այնպիսի անսպասելի հանգամանքներ, ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհները և այլ բնական աղետները, պատերազմը, քաղաքացիական անկարգությունները, համաճարակը, շրջափակումը կամ գործող կանոններից որևէ մեկի դիտավորյալ կամ ենթադրյալ խախտումը։
- Մրցույթին մասնակցելով Մասնակիցը թույլ է տալիս Մրցույթի կազմակերպչին իր էլեկտրոնային հասցեին նորություններ և գովազդային առաջարկներ ուղարկելու համար։ Մասնակիցը կարող է ցանկացած պահի չեղարկել նորություններ և առաջարկներ ստանալու բաժանորդագրումը www.airfrance.am կայքում կամ առաջարկի մեջ նշված «չեղարկել բաժանորդագրումը» հղումով։ Մասնակիցներն իրենք են պատասխանատվություն կրում՝ նշելով այլ անձանց էլեկտրոնային հասցեները և այլ անձանց հրավիրելով մրցույթին մասնակցելու։ Մրցույթի կազմակերպչի հայեցողությամբ Կանոնների 26-րդ կետով նշված նվերի քանակությունը կարող է փոփոխվել։ Եթե կազմակերպիչը խնդրում է Հաղթողին ուղարկել նկար Մրցույթի կայքում կամ սոցիալական հարթակներում այն հրապարակելու համար, ապա Հաղթողն իրավասություն է տալիս տվյալ լուսանկարն օգտագործելու։
- Սահմանված մրցանակը չի փոխանակվում այլ մրցանակով կամ դրամական միջոցներով։
Հաղթողի որոշման և պարգևատրման կարգը
- Մրցույթի կազմակերպիչը որոշում է Հաղթողին՝ կանոնների 4-րդ կետում նշված ժամանակահատվածում։
- Մրցույթի կազմակերպիչը Հաղթողին որոշում է պատասխանների ճշտության և լրացման արագության հիման վրա։
Մրցանակի հանձնման կարգը
- Կազմակերպիչը մրցանակը հանձնում է Հաղթողին՝ կանոնների 4-րդ կետով ամրագրված ժամանակահատվածում։
- Կազմակերպիչը և/կամ նրա կողմից լիազորված անձիք Մրցույթի հաղթելու մասին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կապ են հաստատում Հաղթողի հետ այն էլեկտրոնային հասցեով, որը նշված է եղել Հաղթողի կողմից Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու ժամանակ, և տեղեկացնում են Մրցույթում հաղթելու և մրցանակի հանձնման կարգի մասին։
- Հաղթողը` Ացռանց Թեսթ-Խաղում հաղթելու մասին տեղեկատվությունը ստանալու պահից սկսած 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է [email protected] էլ․հասցեին ուղարկել իր մասին հետևյալ տեղեկատվությունը․
- Անուն, ազգանուն, հայրանուն
- Ծննդյան օր,ամիս,տարեթիվ
- Փաստացի բնակության հասցե
- Գործող հեռախոսահամար կապ հաստատելու համար
- Մրցույթում հաղթելու մասին ծանուցման մեջ նշված այլ տեղեկատվություն
- Կազմակերպիչը իրավասու է պահանջել գրավոր տեղեկատվություն Հաղթողի բնակության վայրի և տարիքի մասին՝ մինչ մրցանակի հանձնումը։
- Մրցանակի հանձնման օր է համարվում հաղթողին մրցանակի տրամադրման օրը (ներառյալ էլեկտրոնային հավաստագրի հանձնումը էլ․ հասցեի միջոցով)։
- Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում սխալ նշված անուն, ազգանուն, հայրանունի, էլեկտրոնային հասցեի, փաստացի բնակության հասցեի և/կամ հեռախոսահամարի տրամադրելու համար, ինչի հետևանքով հնարավոր չէ հանձնել Մրցանակը, և չի իրականացնում մրցանակի կրկնակի հանձնում։
- Եթե հաղթողը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, ապա Կազմակերպիչը իրավունք ունի չեղյալ համարել Մրցանակի հանձնումը, պահել և օգտագործել այն իր հայեցողությամբ։
Մրցույթի ժամանակահատվածի հետ կապված պայմաններն ու ընթացակարգը
- Մրցույթի կանոնների մասին ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է Մրցույթի կայքում։
- Մրցույթի կազմակերպիչը իրավասու է փոփոխել մրցույթի կանոնները և չեղարկել Մրցույթը։
- Կանոնների փոփոխության կամ Մրցույթի չեղարկման պարագայում այդ տեղեկատվությունը տեղադրված կլինի Մրցույթի կայքում:
Լրացուցիչ պայմանները
- Մասնակցի Մրցույթին մասնակցելու փաստը վկայում է այն մասին, որ Մասնակիցը ծանոթացել է Մրցույթի կանոններին և համաձայնվել է սահմանված կանոնների հետ։
- Մրցույթի կազմակերպիչը գրավոր կամ այլ միջոցներով չի հաղորդակցվում մասնակիցների հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն կանոններով։
Անձնական տվյալների օգտագործման կարգը
- Մասնակցի կողմից Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելու փաստը վկայում է այն մասին, որ Մասնակիցը համաձայնվել է Կազմակերպչի և/կամ վերջինիս լիազորված անձանց կողմից իր անձնական տվյալների օգտագործմանը՝ սույն կանոններով ներկայացված նպատակների համար։
- Անձնական տվյալների օգտագործման նպատակը Ացռանց թեսթ-խաղի անցկացումն է՝ սույն կանոնների և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն։
- Մրցույթի կազմակերպչի և/կամ իր լիազորված անձանց կողմից մշակվող անձնական տվյալների ցանկը սահմանված է սույն Կանոնների 21-րդ կետում։
- Մասնակիցների կողմից տրամադրած անձնական տվյալների հետ գործողություններ կատարելու ցանկը․ հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, փոփոխում), առանձնացում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիություն), արգելափակում։
- Մրցույթի կանոններին համաձայնվելով, Մասնակիցը Մրցույթի կազմակերպչին իրավունք է տալիս վերոնշյալ գործողությունների կատարումը իր անձնական տվյալների հետ, ինչպես նաև իրավունք է տալիս հրապարակել մրցույթի արդյունքները, Հաղթողի անունը, ազգանունը և օգտագործել Հաղթողի նկարները, այդ թվում գովազդային նպատակներով։
- Մրցույթի Կազմակերպիչը և իր կողմից լիազորված անձիք անձնական տվյալների մշակումը կատարում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան, այդ թվում գաղտնիության պահպանման եւ անձնական տվյալների ապահովության կանոններին համապատասխան:
- Մրցույթի մասնակիցները և Հաղթողը ցանկացած պահի իրավունք ունեն չեղարկել Մրցույթի Կազմակերպչի և Գործընկերների կողմից անձնական տվյալների օգտագործման թույլտվությունը՝ ուղարկելով փոստային կամ էլեկտրոնային նամակ Կազմակերպչին:
Այլ դրույթներ
- Յուրաքանչյուր անձ կարող է Մրցույթին մասնակցել միայն 1 (մեկ) անգամ և 1 (մեկ) էլեկտրոնային հասցեով։
- Մրցույթի ընթացքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվության վրա տարածվում է Էր Ֆրանս ավիաընկերության կոնֆիդենցիալության քաղաքականության կանոնները։ Էր Ֆրանս ավիաընկերության Կոնֆիդենցիալության դրույթները հրապարակված են www.airfrance.am կայքում:
- Մրցույթին վերաբերվող բոլոր վիճելի հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ։